Հայ ուխտավորներն այցելել են Դադիվանք․ մատուցվել է պատարագ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

Հայ ուխտավորները կիրակի օրն այցելել են Դադիվանք:Այս մասին հայտնում է Արցախի Հանրային Հեռուստատեսությունը, որը ռեպորտաժ է պատրաստել Դադիվանքից։

Այցը կատարվել է Արցախի թեմի նախաձեռնությամբ ու խաղաղապահ ուժերի աջակցությամբ։ Եկեղեցում մատուցվել է պատարագ,  հոգևորականները կատարել են նաև հոգեհանգստի կարգ: 

Արդեն երկրորդ անգամ է, որ ուխտագնացություն է կազմակերպվում դեպի Դադիվանք։

--00--ԱՀ