Թուրքիան քողարկված սպառնալիք պահանջ է ուղղում ՀՀ-ին․ սահմանների բացումը վտանգավոր է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

«Թուրքիան քողարկված սպառնալիք-պահանջ է ուղղում ՀՀ-ին։ Սահմանների բացումը վտանգավոր է»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։

«Թուրքիան Ադրբեջանին հավասարապես հակահայկական քաղաքականություն իրականացնող պետություն է, բայց Անկարայի առաջարկը, որ միգուցե պատրաստ են ՀՀ-ի հետ սահմանները բացել, դիվանագիտական հարաբերություններ հաստատել, Հայաստանին ընդգրկել տարածաշրջանային տարբեր խնդիրներում, այսպես ասած, տնտեսական պրոեկտներում, իմ  կարծիքով քողարկված սպառնալիք է։ Ինչու՞, որովհետև Էրդողանի հայտարարությունը, որ «ՀՀ-ն թող խելքը գլուխը հավաքի և հեռանա անցյալի սխալ մտածողությունից, դադարի լինել սփյուռքի գերին», եթե թուրքական հռետորաբանությունից թարգմանում են, նշանակում է հրաժարվել Ցեղասպանության միջազգային ճանաչումից։ 

Եթե հիմա այս նախապայմանը չի հանվում, իսկ ՀՀ-ի կողմից ասվում է, որ կա պատրաստակամություն հարաբերություններ հաստատելու, այս վիճակով կարո՞ղ ենք ենթադրել, որ ՀՀ-ն  համաձայնվում է թուրքական երկրորդ նախապայմանին։ Դրա համար ես սա համարում եմ քողարկված վտանգ»,- ասել է նա։

Մելքոնյանը կարծում է, որ այս թուլացած իշխանությանը թուրքերը կարող են պարտադրել իրենց երեք նախապայմանը։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ