Թուրքիայի արևելքում 4,7 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14,  24News

երկրաշարժ

4,7 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Թուրքիայի արևելքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Եվրոպայի միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 00:58-ին (Երեւանի ժամանակով 01:58): Էպիկենտրոնը գտնվում Է Վան քաղաքից 46 կիլոմետր դեպի հյուսիս: Օջախն ընկած Է ինը կիլոմետր խորության վրա:

Հնարավոր տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել:

  --00—ՄՀ