Չի կարելի լկտի լինել ու ասել՝ «մեր գերիները լավ վիճակում են», ի՞նչ է, «պերեդաչի՞» ես տարել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանն այն համոզմանն է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խաղում է 2.5 տարի առաջվա խաղը, ու նրան, ինչպես 2018-ի ապրիլ-մայիսին, այնպես էլ այժմ մեզ պետք էր պառակտել ու տարանջատել: 24News-ի հետ զրույցում Ստեփանյանը նշեց, որ ընդդիմադիր գործիչների, հասարակական ու մշակութային դեմքերի առաջնային խնդիրը պետք է լինի հասնել Նիկոլին փրկիչ համարողներին ու բացել նրանց աչքերը: 

«Նիկոլն ասում է, թե 17 ուժերը կամ իր հրաժարականը պահանջողները աթոռակռիվ են տալիս, բայց աթոռի համար կռիվ միմիայն ինքն է տալիս: Դա աթոռակռիվ էլ չէ, թե պատերազմ է, էլ չգիտի՝ ինչպես սոսնձվի աթոռին: Նրանց ամեն մի ասածը զայրութ է առաջացնում, օրինակ, ինչպե՞ս կարելի այնչափ լկտի լինել, որ ասես, թե «մեր գերիները լավ վիճակում են», ի՞նչ է, «պերեդաչի՞» ես տարել»,-  ընդգծում է մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ