Ես Շուշիում հրամանատար չեմ եղել, պարզապես իմ նախաձեռնությամբ մի քանի օր եղել եմ այնտեղ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Շուշիում ես հրամանատար չեմ եղել, Շուշիի ուղղության հրամատար գոյություն ունի, պարզապես ինքս իմ նախաձեռնությամբ մի քանի օր եղել եմ այնտեղ, աշխատել եմ, օգնել եմ աշխարհազորի ձևավորմանն ու տեղի հրամանատարության կողքին եմ եղել։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սեյրան Օհանյանը։

Նա նշեց, որ  եթե ինչ-որ ձախողում է եղել, ապա դրա պատճառն եղել է ոչ ճիշտ պլանավորված գործողությունները։

«Մարտավարական օղակում բոլոր ստորաբաժանումները կռվել են անձնուրացաբար, իսկ եղել է դավաճանություն, թե ոչ՝ ժամանակը ցույց կտա»,-ասաց Օհանյանն ու ընդգծեց՝ թող ժողովուրդը որոշի ստորագրված փաստաթուղթը դավաճանություն է թե ոչ։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ