Պարտության պատճառները հասկանալու համար քննիչ հանձնաժողով է պետք․ Սեյրան Օհանյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Պետք է ստեղծվեր գերագույն հրամանատարի ռազմակայան կամ գերագույն հրամանատարը պետք է մշտապես լիներ գլխավոր շտաբում՝ խորացված հրամանատարական կետում, և այնտեղ ճիշտ ռազմաքաղաքական վերլուծության արդյունքում ուժերի ու միջոցների ճիշտ հաշվարկ պետք է լիներ։ Այս մասին 24TV-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սերյան Օհանյանը։

Նա նշեց, որ Հայաստանում համատարած մոբիլիզացիայի մթնոլորտ չի ստեղծվել, չի եղել այն աշխատանքային ռիթմը, որ ԶՈՒ-երը համալրվեն  զորահավաքային ռեսուրսով։

«Երկրի ղեկավարությունը՝ նախագահը, կառավարությունը, համայնքների ղեկավարությունը, ԶՈՒ ղեկավարությունը, ԱԺ պատգամավորները չեն համախմբել մեր ժողովրդին․․․այս գործողությունների ընթացքում մեր բանակն ու ամբողջ պետական համակարգը վերածվեցին ֆիդայական կազմակերպությունների»,-ասաց Օհանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ