Մանե Թանդիլյանն այցելել է ՀՀ-ում Արցախի կառավարության շտաբ, հանդիպել Քաշաթաղի բնակիչներին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

․

Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանն այցելել է ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբ՝ հանդիպում ունենալով շտաբի աշխատանքները համակարգող Միքայել Վիրաբյանի և Քաշաթաղի ու Շուշիի շրջանների պատասխանատուների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են շտաբի կողմից իրականացվող աշխատանքները,անդրադարձել այդ համատեքստում Արցախի սոցիալական գերատեսչության դերակատարությանը: Այս մասին հայտնում են ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունից:

Այնուհետև Մանե Թանդիլյանը հանդիպել է Քաշաթաղի բնակիչների հետ՝ ծանոթանալով նրանց կողմից բարձրացվող խնդիրներին, մատնանշել այդ ուղղությամբ իրականացվելիք առաջիկա անելիքները:

Օրվա երկրորդ կեսին նախարարն այցելել է Երևանում գործող պահեստներ, որտեղից օժանդակություն է բաժանվում Արցախից տեղահանված քաղաքացիներին:

--00--ԱՀ