Պաշտպանության նախարարնե՛ր, հերքու՞մ եք 100 զինծառայողի գերեվարվելու մասին տեղեկությունը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Thumbnail

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Տելեգրամի ալիքներից մեկով այսօր լուսանկար և տեսանյութ է հրապարակվել, որի վերաբերյալ ադրբեջանցիները հայտարարում են, որ գերեվարել են շուրջ 100 հայ զինծառայողի:

Հայաստանի և Արցախի պաշտպանության նախարարնե՛ր, Դուք հերքու՞մ եք այս տեղեկությունը, թե՞ ոչ:

Եթե չեք հերքում, կարող եք բացատրել, թե ի՞նչ է կատարվում սահմաններում, ինչպե՞ս կարող է առհասարակ նման բան լինել:

Ո՞վ է պատասխանատու այս իրավիճակի համար»:

--00--ԱՀ