Ռուս խաղաղապահները թույլ չեն տվել ադրբեջանցի լրագրողին մուտք գործել Դադիվանք

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

․

Ռուս խաղաղապահները թույլ չեն տվել ադրբեջանցի լրագրող Էյնուլ Ֆաթուլաեւին մուտք գործել Դադիվանք, հաղորդում է «Միլիտարիստ» Տելեգրամ-ալիքը:

Հիշեցնենք, որ Դադիվանքը, որը նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ համաձայնագրի շրջանակում անցել է Բաքվի հսկողության ներքո, պահպանում են ռուս խաղաղապահները:

--00--ԱՀ