2020-ին ԵԱՏՄ-ում ՀՀ-ն արձանագրել է արդյունաբերական արտադրության աճի ամենամեծ ցուցանիշը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

1

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կայքից տեղեկանում ենք, որ Հայաստանում արդյունաբերական արտադրության աճը 2020-ի հունվար-հոկտեմբերին կազմել է 3 մլրդ 355,3 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 0,5%-ով։

Ըստ պաշտոնական աղբյուրի՝ ԵԱՏՄ երկրների այս տարվա առաջին 10 ամիսների ընդհանուր արդյունաբերական արտադրության ցուցանիշը եղել է 837 մլրդ 433,8 մլն դոլար, ինչը 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ 2,8 %-ով քիչ է։

2020-ի հունվար-հոկտեմբերին Ղազախստանում այդ ցուցանիշը 2020-ի առաջին 10 ամիսներին կազմել է 52 մլրդ 210,3 մլն ԱՄՆ դոլար և նախորդ տարվա նույն ամիսների համեմատ նվազել 0,6%-ով, Ղրղզստանում այդ ցուցանիշները կազմել են 3 մլրդ 480,1 մլն ԱՄՆ դոլար և 3,6% նվազում, իսկ Ռուսաստանում՝ 739 մլրդ 786,6 մլն դոլար՝ 3,1% նվազումով։ Բելառուսի արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 38 մլրդ 601,5 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 1,2 %-ով քիչ է։

--00—ԼՄ