Ֆրանսիայի Մոնպելիեի քաղաքային խորհուրդն արցախահայությանն աջակցող բանաձև է ընդունել

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16,  24News  

ֆղանս

Ֆրանսիայի Մոնպելիե քաղաքի քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել՝ ի աջակցություն արցախահայության, հայտնում են Արցախի ԱԳՆ-ից:

Բանաձևում քաղաքային խորհուրդն արտահայտում է Մոնպելիե քաղաքի բարեկամությունն ու աջակցությունը Արցախի՝ վշտի մեջ հայտնված և իրենց տները լքելու հարկադրված հայ բնակչությանը, կոչ է անում Ֆրանսիայի կառավարությանը մարտահրավերներին համարժեք դիվանագիտական և մարդասիրական ջանքեր գործադրել, որպեսզի գաղթի տառապանքները չավելանան նաև ռազմական ագրեսիայի պատճառած ծանր հետևանքներին, հայցում է Ֆրանսիայի կառավարությանը՝ ճանաչել Արցախի Հանրապետությունը և լիազորել քաղաքապետին այդ կապակցությամբ նամակ ուղղել Եվրոպայի և արտաքին գործերի նախարարին։

--00—ՄՀ