Մանե Թանդիլյանը ծանոթացել է Արցախից տեղահանված անձանց թոշակների տրամադրման աշխատանքներին

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16,  24News

Թանդիլյան

Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանն այցելել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործող շտաբի գրասենյակ, որտեղ իրականացվում է Արցախից տեղահանված քաղաքացիների կենսաթոշակների և նպաստների տրամադրման աշխատանքների համակարգումը։ Այս մասին հայտնում են Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունից:

Մանե Թանդիլյանը ծանոթացել է գրասենյակի կողմից իրականացվող աշխատանքների մեխանիզմներին, աշխատակիցներից տեղեկացվել այդ ուղղությամբ քաղաքացիների կողմից հաճախակի բարձրաձայնվող խնդիրներին՝ հորդորելով իրականացվող գործունեության ընթացքում ապահովել արդյունավետությունն ու հասցեականությունը։

--00--ԱԹ