Արմեն Աշոտյանն ԱԳՆ աշխատակիցներին կոչ է անում միանալ Հայրենիքի փրկության շարժմանը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

նկար

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում գառում է արել՝ դիմելով ԱԳՆ-ի աշխատակիցներին և կոչ անելով միանալ Հայրենիքի փրկության շարժմանը, որ կրկնակի մեղավոր չդառնան։ 

«Դուք գիտեք նաև, որ ունեք մեղքի ձեր բաժինն այս պատերազմի հասունացման, դիվանագիտական տապալումների և մեր արտաքին քաղաքականության ճակատագրական ձախողումների համար։ Նախորդ նախարարի պաշտոնանկությունը չի մաքրում ձեզ այդ մեղքից։ Նոր նախարարի տվայտանքները և պարտությունը բանակի վրա գցելը միայն հակառակ էֆեկտն ունեցան։

Դուք տեսել եք, ինչպես են գահավիժում հայ-ռուսական հարաբերություններն ու լռել եք։

Դուք տեսել եք, ինչպես են դիտավորյալ կերպով փակուղի մտցվում Արցախյան բանակցություններն ու լռել եք։

Դուք տեսել եք, ինչպիսի ավերածություններ է գործում դավաճան շիզոֆրենիկն ու ոչ միայն լռել եք, այլև փորձել եք լղոզել ու կոծկել։

Դուք տեսել եք, ինչպես են թավշյա տականքները փորձում փոխել Հայաստանի արտաքին վեկտորն ու լռել եք։

Դուք տեսել եք, գործող խունտայի արտասահմանյան այցերն ինչպիսի տարակուսանք ու քամահրանք են առաջացնում աշխարհում ու լռել եք։

Դուք տեսել եք, որ լրջագույն մարտահրավերներ ունեցող Հայաստանն ինչպես է իր արտաքին քաղաքականությունը վերածում Մերկելի սելֆիի, Մակրոնի պաչիկի, Տրյուդոյի գուլպաների, Թրամփի հետ պատահական նկարի ու մշտապես կեղծավոր Լադիմիր Լադիմիրիչների ու լռել եք։

Մի՛ լռեք գոնե հիմա։

Դուք լավ գիտեք, որ անկախ նրանից, թե գերագույն ստահակը ձեր նոր նախարարին որոշակի ազատություն է խոստացել, ձեր բոլոր ջանքերն ապարդյուն են լինելու, քանի նա անպատիժ է մնում այն ամենի համար, ինչը դուք տեսել եք ու լռել եք։

Միացե՛ք Հայրենիքի փրկության շարժմանը, որ կրկնակի մեղավոր չդառնաք։

Հարգանքով», - ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահը:

--00—ԼՄ