Մեկնարկել է Վլադիմիր Պուտինի ամենամյա ասուլիսը. ուղիղ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

Մեկնարկել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա ասուլիսը: Այս տարի այն անցկացվում է վիդեոկոնֆերանսի ձևաչափով, պատճառը համաճարակային իրավիճակն է:

Պետության ղեկավարը հարցերին պատասխանում է Նովո-Օգարիովոյի նստավայրից: Իսկ լրագրողները հարցեր են ուղղում Առևտրի համաշխարհային կենտրոնի դահլիճից:

Մարզային ԶԼՄ-ների ներկայացուցիչները մասնակցում են ասուլիսին՝ առանց իրենց դաշնային շրջանից դուրս գալու: Յուրաքանչյուր շրջանում կազմակերպվել են հատուկ հարթակներ:

--00—ԼՄ