Ադրբեջանի ԶԼՄ-ները լուր են տարածել, թե Ստեփանակերտ կվերադառնա 12024 ադրբեջանցի փախստական

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

 

էդգար

Քաղաքագետ Էդգար Էլբակյանն իր տելեգրամյան ալիքում գրում է․

«Երեկ և այսօր ադրբեջանական լրատվադաշտում տարածվել է Պետական վիճակագրական կոմիտեի հայտարարությունն առ այն, որ Ստեփանակերտ է վերադառնալու 12024 ադրբեջանցի փախստական։

ՀՀ իշխանությունները մինչ այս պահը որևէ կերպ չեն անդրադարձել այս լուրին»։

նկար
Նշենք, որ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի միջև կնքվել է եռակողմ պայմանագիր, որի շրջանակում Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներ տեղակայելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Ըստ համաձայնության՝ Ադրբեջանին են անցնում Արցախի 7 շրջանները, Շուշին, իսկ Հադրութի շրջանը՝ մասնակի: Մինչև այս պահը Արցախ են վերադարձել ավելի քան 38 հազար փախստական:

--00—ԼՄ