Օղու թունավորման գործով մեղադրյալ Աշոտ Հովսեփյանը 2 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17,  24News 

․

Արմավիրի մարզի բնակիչների թունավորման գործով կեղծ օղի պատրաստելու մեջ մեղադրվող Աշոտ Հովսեփյանն այսօր՝ դեկտեմբերի 17-ին, դատարանի որոշմամբ 2 միլիոն ՀՀ դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց։ Այս մասին ֆեյսբուքան իր էջում գրել է Հովսեփյանի պաշտպան Գոռ Գեւորգյանը։

«Հաղթանակ ու երկար սպասված, «Օղու գործով» պաշտպանյալս` Աշոտ Հովսեփյանն ազատ արձակվեց»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Աշոտ Հովսեփյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 207-րդ հոդվածի 2-րդ մասով՝ կեղծ օղի արտադրելու կամ իրացնելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ ծանր հետեւանքներ:

--00--ԱՀ