Ռուս խաղաղապահներն արցախցի աշակերտներին պատմել են պայթյունավտանգ առարկաների մասին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

ԼՂ-ում Հումանիտար ականազերծման ռուսական կենտրոնի զինծառայողները պարապմունքներ են անցկացրել Ասկերանի շրջանի Ճարտար քաղաքի միջնակարգ դպրոցներից մեկում՝ մանրամասներ ներկայացնելով պայթյունավտանգ առարկաների հայտնաբերման դեպքում անվտանգության միջոցառումները պահպանելու կանոնների մասին։ Մասնագետները ցուցադրել են նաև առաջին բուժօգնություն ցուցաբերելու կանոնները: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

Դասերին մասնակցել են միջին և ավագ դպրոցի ավելի քան 80 աշակերտներ, ուսուցիչներ և նրանց ծնողներ:

Ականազերծման կենտրոնի զինծառայողները ցուցադրել են ռուս զինծառայողների հանդերձանքի նմուշներ՝ ՕՎՌ-2 ականազերծման անհատական հանդերձանք, որը նախատեսված է պայթյունի վնասակար գործոններից սակրավորին պաշտպանելու համար, ԻՄՊ-Ս-2 ականորսիչ սարքեր և ԻՆՎՈՒ-3Մ «Կորշուն» ոչ կոնտակտային պայթուցիկ սարքերի դյուրակիր որոնիչ, որը պայթուցիկ սարքերը հայտնաբերում է ռադիոէլեկտրոնային բաղադրիչների և սխեմաների հիման վրա:

--00—ԼՄ