Պուտինը ԱՊՀ երկրների ժողովուրդներին շնորհավորել է գալիք Նոր տարվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

հասարակական

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ-ի գագաթնաժողովում շնորհավորել Է Համագործակցության երկրների ժողովուրդներին գալիք Նոր տարվա առթիվ:

«Կցանկանայի Ամանորի շեմին հաջողություններ մաղթել մեր բոլոր երկրներին: Ցանկանում եմ ձեզ, ձեր մերձավորներին եւ ձեր երկրների ժողովուրդներին շնորհավորել այդ հիանալի տոնի կապակցությամբ»,-ասել Է Պուտինը: Նա նաեւ Բելառուսին հաջողություններ Է մաղթել 2021 թվականին ԱՊՀ-ում նախագահելու գործում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

--0--ԿԿ