3-րդ զորամիավորման զորամասում մարտական հերթապահության հերթափոխի նախապատրաստում է եղել

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18,  24News 

հերթափոխ

3-րդ զորամիավորման զորամասերից մեկում իրականացվել են մարտական հերթապահության հերթափոխի նախապատրաստական աշխատանքներ:

Անցկացվել է հերթափոխի մեկնող անձնակազմի շարային ստուգատես, հրամանատարները​ ստուգել են դիրքերի ավագների մարտական փաստաթղթերը, զինծառայողներին հրահանգավորել մարտական հերթապահության կրման ընթացքում անվտանգության կանոնների պահպանման և մարտական խնդիրների վերաբերյալ։

    --00—ՄՀ