Երկուշաբթի աշխատանքային օրը կանցկացնեմ Սյունիքում. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

Նիկոլ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրել է. 

«Երկուշաբթի աշխատանքային օրը անց կկացնեմ Սյունիքում։ Կայցելեմ Մեղրի, Կապան, Գորիս, Սիսիան՝ հանդիպելու քաղաքացիների, ՏԻՄ եւ մարզային կառույցների ներկայացուցիչների հետ»։

Նշենք, որ Սյունիքում լարված իրավիճակ է. տեղի են ունենում սահմանազատման աշխատանքներ, որի հետևանքով մի շարք քաղաքացիներ ստիպված են լքել իրենց տները:

--00--ԱԹ