ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Տիրան Խաչատրյանը դատի է տվել Նաիրա Զոհրաբյանին

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18,  24News

ԳՇ պատգամավոր

ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը դատի է տվել Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին։ Այս մասին հայտնում է Armtimes.com-ը։

Հայցը ներկայացվել է դեկտեմբերի 17-ին եւ մակագրվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդուարդ Ամալյանին։

Խաչատրյանը պահանջում է հասցված վիրավորանքի համար հրապարակայնորեն ներողություն խնդրել եւ ոչ նյութական վնասի փոխհատուցում վճարել։

ՀԺ-ին չի հաջողվել կապ հաստատել Տիրան Խաչատրյանի հետ, իսկ ՊՆ-ից չեն մեկնաբանել, թե որն է հայց ներկայացնելու պատճառը:

Չի բացառվում, որ հայցի պատճառը նոյեմբերի 27-ին Սոթքում լրագրողների հետ զրույցում Նաիրա Զոհրաբյանի արած հետեւյալ հայտարարությունը լինի. «Երեկ մենք լսեցինք ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Տիրան Խաչատրյանին, այսօր ես նրան խորհուրդ եմ տվել ուսադիրները պոկել, իր՝ Արցախի հերոսի կոչումը տանել Եռաբլուր, եւ այնտեղ մի բուռ հող ուտել»։

--00--ԱԹ