ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News
Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Սա իմ տեսած երրորդ պատերազմն էր. առաջին և ապրիլյան պատերազմների ընթացքում ղեկավարել եմ ՊԲ ռազմատեղեկատվական համակարգը, իսկ երրորդին՝ ընդամենը հետևել, քանի որ որևէ լիազորությամբ օժտված չէի միջամտելու գործընթացներին:
Առաջին երկուսում համոզվել եմ, թե ինչպես կարելի է պարտությունից հասնել հաղթանակի, իսկ երրորդում՝ թե ինչպես կարելի է այդքան մեծ դժվարություններով տարած հաղթանակները հեշտությամբ կորցնել և ընդունել խայտառակ պարտություն...
Կատարվածի պատճառահետևանքային կապի շուրջ, անկասկած, ունեմ իմ սեփական մոտեցումները, սակայն այդ մասին ավելի ուշ...
Իսկ դա այնքան էլ հեռու չէ»:
--00—ԼՄ