Սգո երթ՝ դեպի «Եռաբլուր». Նիկոլ Փաշինյանը դստեր՝ Մարիամ Փաշինյանի հետ է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

1

Հայաստանում և Արցախում դեկտեմբերի 19-ից հայտարարվել է եռօրյա սուգ: Ի հիշատակ պատերազմի ժամանակ զոհված նահատակների՝ րոպեներ առաջ Հանրապետության հրապարակից մեկնարկել է երթ դեպի «Եռաբլուր» պանթեոն, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև իշխանության այլ ներկայացուցիչներ՝ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը:

Կառավարության շենքից դուրս գալուց հետո հրապարակում հավաքված հանրությունը ծափողջույններով ու «Նիկո՛լ, Նիկո՛լ» վանկարկումներով է ընդունել ՀՀ վարչապետին, սակայն նա ու նրան ուղեկցող իշխանության ներկայացուցիչները հորդորել են չվանկարկել, քանի որ երթը սգո է:

Երթի ընթացքում պարբերաբար հնչում են նաև վիրավորական արտահայտություններ՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին, սակայն նրան ուղեկցող իշխանության ներկայացուցիչները հորդորում են չպատասխանել, չարձագանքել վիրավորական արտահայտություններով:

Նշենք, որ երթը կավարտվի «Եռաբլուր»-ում: Մինչև երթի մեկնարկը մի խումք քաղաքացիներ, հանրային ու քաղաքական գործիչններ հայտարարել են, որ թույլ չեն տալու Նիկոլ Փաշինյանի մուտքը պանթեոն:

Նշենք, որ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի միջև կնքվել է եռակողմ պայմանագիր, որի շրջանակում Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներ տեղակայելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Ըստ համաձայնության՝ Ադրբեջանին են անցնում Արցախի 7 շրջանները, Շուշին, իսկ Հադրութի շրջանը՝ մասնակի: 

--00—ԼՄ