Սահմանների գծանշումներն իրականացվում են միջնադարյան քարանձավային ադաթներով. Դանիելյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

դանիելյան

Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Պետական սահմանների գծանշումներն իրականացվում են միջնադարյան քարանձավային ադաթներով։ Հստակ է մի բան՝ այս առաքելությունը ոչ միայն նախատեսված չէ տխրահռչակ հայտարարությամբ, այլև ամեն ինչ արվում է աննախադեպ հապճեպ՝ բռի, ապօրինի ու վտանգավոր մեթոդներով։

Հետագայում, կամա, թե ակամա, հող է պատրաստվում անխուսափելի պրովոկացիաների, բախումների և դրանցից բխող «արդարացի», իբր անհրաժեշտ անվտանգություն երաշխավորելուն միտված, մեղմ ասած, միջամտությունների ու սահմանային վերաձևումների համար։ Այս պահին Սահմանադրության և «Պետական սահմանի» մասին օրենքի դրույթները առկախված են, գործում են ապօրինի ու հեռանկար չունեցող ինչ֊ինչ պայմանավորվածություններ, որպիսիք իրենց նախադեպը չեն ունեցել անգամ այնպիսի լարված օջախներում, ինչպիսիք են Սերբիան, Կոսովոն և այլն։ Գյուղապետերի մակարդակով այս, այսպես կոչված, խնդրի լուծումը «նորմալ» չէ։

Հ.Գ. Խոնարհվում եմ պատերազմի զոհերի հիշատակի առջև, ներողամիտ եղեք, որ այս օրերին հարկադրված բարձրաձայնում ենք համազգային հարցեր, դրանք արդեն, ցավոք, ոչ միայն հրատապ են, այլև օրհասական ... »:

--00--ԱԹ