Տավուշի մարզպետն այցելել է հայրենիքի պաշտպանության համար նահատակվածների ընտանիքներին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

Հայկ Չոբանյան

Այսօր Դիլիջանի հուշարձանային համալիրում մարզպետ Հայկ Չոբանյանը, Դիլիջանի համանքապետ Արմեն Սանթոսյանը, մի շարք զինվորականներ ծաղիկներ խոնարհեցին արցախյան պատերազմում զոհվածների գերեզմաններին: Այս մասին հայտնում են Տավուշի մարզպետարանից:

Մարզպետն այսօր նաև այցելել է հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների ընտանիքներին, զորակցության և երախտիքի խոսքեր հայտնել նրանց։

մարզպետ

--00--ԱԹ