Փաշինյանն ուժի ցուցադրություն է անում․ թիմի խուճապը վերացնելու ակցիաներ են

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

«Անվիճելի է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա։ Այդպիսի իշխանությանը սովորաբար ասում են «կաղ բադիկ»։ Փաշինյանը հիմա ցույց է տալիս իր ուժը»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը։

«Լինելու է երթային իշխանափոխություն։ Նիկոլ Փաշինյանն ակցիա է անում, որ ինքը դեռևս կա՝ ցույց տալու ոչ միայն ընդդիմությանը, նաև յուրայիններին, որ վերջիններս դուրս գան խուճապից։ Խուճապային տրամադրություն կա։ Դա կասեցնելու կամ վերացնելու համար այսպիսի ակցիաներ են պետք, այսինքն՝ ուժի դրսևորում է, որ թիմակիցները հասկանան՝ իրենք պարտավոր են ծառայել, զինվորական տերմինով ասած, դուրս գալ և շարք կանգնել»,- ընդգծել է Արշակյանը։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ