Որոտան և Շուռնուխ տանող մայրուղիներին տեղակայվում են ադրբեջանցի զինվորականներ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

հասարակական

Տեսանյութերը, որտեղ Սյունիքի տարածքում երևում են ադրբեջանցի զինվորականններ, իրական են և նկարահանվել են այսօր առավոտ։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի համայնքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանը՝ անդրադառնալով տեսանյութերին, որոնցում երևում են ադրբեջանցի զինվորականներ։

«Ճանապարհի երկայնքով տարբեր տեղերում տեղակայվում են ադրբեջանցի զինվորականներ։ Նրանք և՛ Որոտան գյուղ, և՛ Շուռնուխ տանող ճանապարհների վրա են։ Մեր գլխավոր մայրուղին է, որն ԻԻՀ-ն կապում է ՀՀ-ին»,-ասաց նա։

Հարցին՝ ինչո՞ւ են ադրբեջանցի զինվորականները ազատորեն հայտնվել այդ տարածքում, Հովսեփյանն արձագանքեց, թե այդ հարցերը պետք է ուղղել իշխանությանը։

Հարցին՝ խոսքը քանի՞ ադրբեջանցի զինվորականի մասին է, Հովսեփյանն ասաց, թե ճանապարհի տարբեր հատվածներով տարբեր թվաքանակով տեղակայված են։

«Իշխանությունների կարծիքով՝ դա Սյունիքի մարզը չէ։ Դա երևի ուրիշ տեղ է։ Իրենք ասում են՝ Սյունիքից մի միլիմետր չեն տալիս, բայց եթե թուրքը հայտնվում է այդ ճանապարհին, նշանակում է՝ իշխանությունների տրամաբանությամբ՝ դա Սյունիքը չէ։ Իսկ մենք համոզված ենք, որ դա Սյունիքն է, մեր պապական հեղերն են»,-ասաց նա։

Հարցին՝ իսկ քաղաքացիների անվտանգությունն  ինչպե՞ս է ապահովվում, Հովսեփյանը կրնեց՝ այդ հարցերին իշխանությունը պետք է պատասխանի, թե ինչպես է անվտանգությունն ապահովելու։

Այն հարցին էլ, թե քաղաքացիների տրամադրվածությունն ինչպիսի՞ն է, ինչպե՞ս են նրանք տեղաշարժվելու այդ ճանապարհով, համայնքապետի տեղակալն արձագանքեց․ «Քացաքացիների տրամադրվածությունը շատ վատ է, կասկածի տակ է դրվում Սյունիքի ապագան»։

Հարցին՝ ՀՀ զինված ուժերից ներկայացուցիչներ չկա՞ն, Հովսեփյանը պատասխանեց, որ այդ ինֆորմացիային չի տիրապետում։

Հարցին, թե համայնքապետարանն ինչ-որ բան կարո՞ղ է ձեռնարկել, Հովսեփյանն արձագանքեց՝ պայքարում են այդ ամենի դեմ 24 ժամ 7 օր։ Ճշտող հարցին էլ՝ իշխանություններից ինչ արձագանք կա, Հովսեփյանն արձագանքեց՝ դեռևս ադեկվատ արձագանք չկա․ «Անընդհատ նույն բարբաջն ենք լսում, որ Սյունիքի մարզից 1 միլիմետր չենք տալիս, իրենց համար Սյունիքի մարզը երևի այլ աշխարհագրական դիրք ունի»,-ասաց Մենուա Հովսեփյանը։

--0--ԿԿ