Հոգեվարքում գտնվող ռեժիմը ջանում է ամեն գնով կոտրել հայրենիքի հանձման դեմ պայքարող տեսակին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

 

նկար

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի ձերբակալմանն ու Սիսիանի եկեղեցու հոգևոր հովվի նկատմամբ սպառնալիքներին: 

«Հոգեվարքի մեջ գտնվող ռեժիմը կանգ չի առնում ոչնչի առջև՝ շարունակելով պղծել ամեն նվիրական բան, ջանալով ամեն գնով կոտրել հայրենիքի հանձման դեմ պայքարող տեսակին։

Չե՛ս հաջողելու, չի՛ ստացվելու։ Ի տարբերություն քեզ՝ մարդիկ ունեն արժանապատվություն։ Այսօր Սյունիքում մեր հայրենակիցները մեկ անգամ ևս փաստեցին, որ հայը չի կարող համակերպվել հայրենիքի կորստին։

Հայ ժողովուրդը՝ հակառակ քո ազգադավ ծրագրին, ապրելու և արարելու է իր հայրենիքում։ Մեր պայքարը հենց դրա համար է ու մենք չենք նահանջելու։

Վաղը՝ դեկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, հանդիպում ենք Հանրապետության հրապարակում»,- գրել է Սաղաթելյանը։

--00—ԼՄ