Ստեփանակերտում կանաչ գոտու պահապանները գործի են անցել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

նկար

Մայրաքաղաքում կանաչ գոտու պահապաններն էլ են արդեն գործի անցել: Ակադեմիկոս Թախթաջյանի անվան «Ստեփանանակերտի բուսաբանական այգի» ՓԲԸ աշխատակիցները հետպատերազմյան առաջին օրերից ձեռնամուխ են եղել քաղաքի մաքրման, ծառերի՝ հրետակոծությունից վնասված ճյուղերի հատման աշխատանքներին: Հետո ընդհանուր ծառաֆոնդի երիտասարդացման ու ձևավորման միջոցառումներն են իրականացրել:

նկար

Այսօր մայրաքաղաքի ծաղկանոցների ու կանաչապատման համար նախատեսված տարածքներն են փխրեցնում, նախապատրաստում տունկին: Զուգահեռ ջերմոցներում սերմերն են հողին պահ տալիս, որ, ըստ ժամանակացույցի, ծաղիկների սածիլները պատրաստ լինեն Ստեփանակերտի տարբեր հատվածներում տնկելու համար:

Ի դեպ, Բուսաբանական այգու աշխատակազմը վերջին օրերին համալրվել է նաև մեր տարհանված հայրենակիցներով:

նկար

--00—ԼՄ