Եթե գաղտնի ստորագրված խաղաղության պայմանագիր կա, մենք մեծ խնդիրների կարող ենք առնչվել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

Եթե կա խաղաղության պայմանագիր, որը միգուցե գաղտնի է ստորագրվել, ապա կարող ենք մեծ խնդիրների բախվել։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ ասել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը։

«Փաստաթուղթն ունենում է գաղտնի հավելվածներ։ Եթե չկա նման պայմանագիր, ապա չի կարելի ինչ-որ միջանկյալ պայմանագրեր ստորագրել, որովհետև մենք մեզ գցում ենք ծուղակը»,- ասել է քաղաքագետը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող սահմանազատման աշխատանքներին։

Ղևոնդյանի խոսքով՝ դեմարկացիայից առաջ պետք է դելիմիտացիա արվի, որին պետք է հաջորդի միջազգային իրավունքի փուլը, այսինքն՝ կիրառվեն կոնվենցիանները, որոնք վավերացրել են երկու պետությունները։ Գործընթացի հաջորդ փուլը ներպետական է․ այդ ամենը պետք է համապատասխանեցվի Հայաստանի և Ադրբեջանի սահմանադրություններին։ Այս քայլերը, սակայն, չեն կատարվում, փոխարենը դրսևորվում է շտապողականություն։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ