Առուշ Առուշանյանի ձերբակալման դեմ բողոքի քննությունը հետաձգվեց

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

Thumbnail

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի ձերբակալման դեմ բողոքի քննությունը հետաձգվեց. վարույթն իրականացնող մարմինը չէր ներկայացել։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Առուշյանյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը։

Արմեն Մելքոնյանը նշեց, որ վարույթն իրականացնող մարմինը դատարան էր ներկայացրել գրություն այն մասին, որ ի վիճակի չեն ներկայանալու դատարան։

Դատական նիստը նշանակվել է վաղը՝ 10։30-ին։

Առուշ Առուշանյանը ձերբակալվել է ՀՀ ՔՕ 34-251 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում։ Քրեական գործն ընդունվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթ, կատարվում է նախաքննություն:

Նշենք, որ այս պահին Քննչական կոմիտեի բակում հավաքվել են մի շարք իրավապաշտպաններ, քաղաքացիներ՝ ի աջակցություն Գորիսի քաղաքապետի։

Հիշեցնենք, որ երեկ Առուշ Առուշանյանը հայտարարել էր, որ այսօր առավոտյան Գորիսի դարպասների մոտ են լինելու եւ թույլ չեն տալու Նիկոլ Փաշինյանի մուտքը Սյունիք, ինչից հետո էլ նրան բերման էին ենթարկել։

--00--ԱՀ