Ուրախալի է, որ 61-օրյա անհայտությունից հետո գտնվել են Հադրութի շրջանի բնակիչները. ԱՀ ՄԻՊ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

․

Որքան ուրախալի է լսել, որ 61-օրյա անհայտությունից հետո գտնվել ու փրկվել են Հադրութի շրջանի բնակիչներ հայր ու որդի Միքայել ու Գեղամ Պետրոսյանները՝ համապատասխանաբար 85 և 56 տարեկան: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:

«Մեծ շնորհակալություններ ԱՀ ԱԻՊԾ ու ՊԲ ծառայողներին, ռուս խաղաղապահների ու Կարմիր Խաչի ներկայացուցիչներին՝ իրենց ամենօրյա ծանր աշխատանքի համար, ինչի շնորհիվ նոյեմբերի 13-ից սկսած արդեն 9 ողջ և ավելի քան 1000 մահացած անձ է գտնվել»,- գրել է Բեգլարյանը:

--00--ԱՀ