Ավելի քան 350 փախստական է մեկ օրում վերադարձել Լեռնային Ղարաբաղ

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22,  24News

փախստական

Նախօրեին 351 քաղաքացի Երևանից վերադարձել է Ստեփանակերտ։  Այս մասին տեղեկացնում է  Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը:

Ռուս խաղաղապահներն ուղեկցել են փախստականներին տեղափոխող ավտոբուսները: Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ավելի քան 43 հազար բնակիչ:

Շփման գծով տեղաշարժվող ավտոբուսների անվտանգությունը  ապահովել են ռուս զինծառայողները:

 --00—ՄՀ