«Քննությունը չի ավարտվել»․ Մովսես Հակոբյանը հերքում է դատախազության հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

նկար

Պատերազմի ժամանակ ԶՈՒ լրահամալրումը և զորահամալրումը դադարեցվելու վերաբերյալ պնդումները չեն հերքվել, որքանով տեղյակ եմ՝ քննությունն ընթանում է։ Այս մասին 24news-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը։

«Ես չեմ տեղեկացել, որ քննությունն ավարտվել է։ Նման բան չկա»,-ասաց Հակոբյանը։

Անդրադառնալով դատախազության պնդմանը, թե որևէ ձայնագրություն Մովսես Հակոբյանի կողմից քննությանը չի ներկայացվել, գեներալ-գնդապետը նշեց․ «Ես չեմ կարող քննության նյութերը ներկայացնել։ Չեն թույլատրում։ Իրենք ինձնից փաստաթղթեր են ուզել, գործն ընթացքի մեջ է, որևէ բան ասել չեմ կարող»։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել և տեղեկացրել, որ քննությամբ հերքվել են պատերազմի ժամանակ հայկական ԶՈՒ լրահամալրումը և զորահամալրումը դադարեցվելու վերաբերյալ պնդումները:

Սոնա Գևորգյան

--00—ԼՄ