Քաջարան համայնքի ղեկավարը հրավիրվել է Քննչական կոմիտե. նա խնդրել է ներկայանալ վաղը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

Փարամազյան

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը դեկտեմբերի 22-ին հրավիրվել է Քննչական կոմիտե. նա խնդրել է ներկայանալ դեկտեմբերի 23-ին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ռիմա Եգանյանը:

«ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում Քաջարանի համայնքի ղեկավարը դեկտեմբերի 22-ին հրավիրվել է Քննչական կոմիտե, սակայն վերջինս չի ներկայացել, կապ է հաստել վարույթն իրականացնող քննիչի հետ խնդրելով՝ ներկայանալ վաղը՝ դեկտեմբերի 23-ին: Վարույթն իրականացնող մարմինը ընդառաջել է նրա խնդրանքին»,- ասել է Եգանյանը:

--00--ԱԹ