ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել` Դաշնային խորհրդի կարգի ձևավորման մասին: Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ-Նովոստին, համաձայն նոր կարգի` նախագահը լիազորությունների ժամկետի ավարտին իրավունք է ստանում դառնալ սենատոր և հավակնել ցմահ քվոտայի:
Փաստաթուղթը հրապարակված է և արդեն ուժի մեջ է մտել: Օրենքի նոր խմբագրման հեղինակը հենց ինքը` ՌԴ նախագահն է: Համաձայն այս օրենքի` նախկին նախագահը սենատորի կարգավիճակ է ստանում Դաշնային խորհուրդ դիմում ներկայացնելու պահից: Դրա համար տրվում է երեք ամիս ժամանակ` սկսած լիազորությունների դադարեցման պահից: Եթե լիազորությունների ժամկետն ավարտվել է նախքան օրենքի ընդունումը, ապա դիմում կարելի է ներկայացնել ցանկացած պահի:
--00--ԱԹ