Շվեդիան կշարունակի աջակցել ԼՂ-ում խաղաղության հասնելու ջանքերին

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22,  24News  

եահկ

ԵԱՀԿ տարածաշրջանում ձգձգվող հակամարտությունների խաղաղ կարգավորման ուղղությամբ աշխատանքը և եվրոպական անվտանգության համակարգը պաշտպանելը կլինի ԵԱՀԿ-ում շվեդական նախագահության գերխնդիրը: Այս մասին ТАСС-ին հայտնել է սկանդինավյան երկրի արտաքին գործերի նախարար Էն Լինդեն:

Լինելով ԵԱՀԿ նախագահ ՝ Շվեդիան կշարունակի աջակցել նաև Մինսկի խմբի շրջանակներում  խոշոր ռազմական գործողություններից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կայուն խաղաղության հասնելու ջանքերին:

  --00—ՄՀ