Փաշինյանը դուրս կգա այն պահին, երբ ամենամեծ վնասը կբերի մեր պետությանը. Վազգեն Մանուկյան

ԵՐԵՎԱՆԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

Նիկոլ Փաշինյանը պատերազմը կարող էր ավելի վաղ կանգնեցնել, բայց կանգնեցրեց այն պահին, որ մենք ունենանք ամենամեծ կորուստը: Այս մասին այսօր հանրահավաքի ժամանակ նշեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ միաժամանակ նշելով, որ ինքը՝ Փաշինյանն էլ ունեցավ այդ կորուստը: 

«Փաշինյանը դուրս գալիս նույնն է անելու. նա դուրս կգա այն պահին, երբ ամենամեծ վնասը կբերի մեր պետությանը: Դա բնավորություն է, խասյաթ է, մեզանից է կախված, որ էդ պրոցեսը արագացնենք: Նա կոչ արեց հեռուստացույցի մոտ նստած տաք մարդկանց՝ այս պայքարը նաև ձեզ համար է, ձեր երեխաների համար, միացեք, և միասին կհաղթենք»,- ասաց նա:

--00--ԱԹ