Նա գնալու է, եթե նույնիսկ հրապարակում հավաքված մարդիկ թողեն ու տուն գնա․ Տիգրան Աբրահամյան

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22,  24News  

кукугкх

Նիկոլ Փաշինյանը վաղ թե ուշ գնալու է՝ կասկած չունեմ, բնակաբար մինչև հերթական ընտրություններ չի ձգի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:

«Նա գնալու է, եթե նույնիսկ հրապարակում հավաքված մարդիկ թողեն ու տուն գնա։

Դա իր պաշտոնավարման ժամկետը միգուցե քիչ թե շատ կավելացնի, բայց ավելին չի կարող։

Անկասկած այս մասին գիտի նաև իշխանությունը և դրա համար էլ անընդհատ տարբեր սցենարների շուրջ քննարկումների մեջ է։

Սխալ հաշվարկը կոշտ վայրէջք է ապահովելու, ինչի հետևանքները, կարծում եմ, որ իշխանության ներսում սկսել են գիտակցել։

Խնդիրն այն է, որ վարչապետի պաշտոնավարման յուրաքանչյուր օրն էականորեն մեծացնում է մեր խոցելիությունը, իսկ դրա հետևանքները մեր մաշկի վրա զգալու ենք բոլորս։

Չկողմնորոշվածներն ու այլոց հետ համեմատություններ անողները սա պետք է հաշվի առնեն»,- գրել է նա:

--00--ԱՀ