Հարազատները որոնում են հոկտեմբերի 20-ից անհետ կորած համարվող Հովհաննես Հովհաննիսյանին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

նկար նկար

Այսօր հոկտեմբերի 20-ից անհետ կորած համարվող Հովհաննես Հովհաննիսյանի ծնունդն է: Նրան շարունակում են փնտրել հարազատները և սպասել վերադարձին:

Հովհաննիսյան Հովհաննես Սմբատին ծնվել է 2000 թվականի դեկտեմբերի 23-ին քաղաք Կապանում։

2018 թվականին ընդունվել է Կապանի բժշկական քոլեջի դեղագործական բաժին։

2019 թվականին ծառայության է անցել ՀՀ ՊՆ Տավուշի մարզի Բերդ քաղաքում տեղակայված զորամասում, բարձր ֆիզիկական պատրաստվածության և կամային հատկանիշների համար տեղափոխվել է Երևան քաղաքի Նուբարաշենի ՀՆԲ (հատուկ նշանակության բրիգադ)։

Սկսած սեպտեմբերի 27-ից՝ Արցախում մասնակցել է մի շարք մարտական գործողությունների: Հոկտեմբերի 20-ին եղել է Կուբաթլուի շրջանի Սարատակ գյուղի մոտակայքում, առ այսօր խմբի հետ համարվում է անհայտ կորած։

Տեղեկություն ունենալու դեպքում զանգահարեք 093400609 հեռախոսահամարին:

--00—ԼՄ