Քաջարանի քաղաքապետի նկատմամբ քաղաքական վրեժխնդրություն է, հետապնդում. փաստաբան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել, որը կապված է 8 ամիս առաջ տեղի ունեցած դեպքերի հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Փարամազյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը: Նա հիշեցրեց` ամիսներ առաջ Քաջարանում ինչ-որ քաղաքացու առևանգման գործով երեք քաղաքացիներ էին ձերբակալվել: Այժմ Փարամազյանին մեղադրանք է առաջադրվում նույն գործի հետ կապված, այն դեպքում, երբ ձերբակալված երեք անձինք վաղուց ազատ են արձակվել: Փաստաբանը պնդում է` Քաջարանի համայնքապետը դրա հետ առնչություն չունի։ Նա այս մեղադրանքը ծիծաղելի է համարում, նշում` սա քաղաքական հետապնդում է: 

--0--ԿԿ