Կանադան հավանություն է տվել Նուբար Աֆեյանի «Moderna» ընկերության պատվաստանյութի կիրառմանը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

պատվաստանյութ կովիդ

Կանադայի առողջապահության նախարարությունը հաստատել է հայազգի գործարար Նուբար Աֆեյանի «Moderna» ընկերության մշակած պատվաստանյութը, տեղեկանում ենք գերատեսչության պաշտոնական կայքէջից: 

Գերատեսչությունը ընկերությունից հայտ է ստացել հոկտեմբերի 12-ին, անկախ վերլուծության արդյունքում պարզվել է, որ դեղամիջոցն անվտանգ է, արդյունավետ և որակյալ:

«Այսօրվա թույլտվությունը կարևոր քայլ է ապահովելու համար, որ COVID-19 լրացուցիչ պատվաստանյութերը հասանելի լինեն բոլոր կանադացիներին երկրի բոլոր մասերում»,-գրում է գերատեսչությունը և հավելում, որ պատվաստանյութը կարող է բաշխվել մեկուսացված և հեռավոր համայնքներին:

Առավել մանրամասն՝ այստեղ:

--00—ԼՄ