ՌԴ պետդումայում առաջարկել են ժամանակավորապես դադարեցնել ավիահաղորդակցությունը

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24,  24News  

պետդումա

ՌԴ պետդումայի պատգամավոր Իվան Սուխարևն առաջարկել է COVID-19-ի նոր տարատեսակի հայտնաբերման ֆոնին ժամանակավորապես սահմանափակել այլ երկրների հետ օդային հաղորդակցությունը: Այս մասին հայտնում է RT հեռուստաընկերությունը` վկայակոչելով Սուխարևի՝  ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինին ուղղված նամակը:

Պատգամավորը հիշեցրել է Մեծ Բրիտանիայում և մի շարք այլ երկրներում COVID-19-ի նոր տարատեսակի հայտնաբերումը: Այս առումով, շատ պետություններ, այդ թվում ՝ Ռուսաստանը, արդեն որոշել են սահմանափակել քաղաքացիական ավիացիայի թռիչքները դեպի Մեծ Բրիտանիա:

«Ռուսաստանի տարածքում նոր վիրուսի տարածումը կանխելու նպատակով խնդրում եմ ձեզ դիտարկել բոլոր երկրների հետ ավիահաղորդակցությունը ժամանակավորապես դադարեցնելու հնարավորությունը` կորոնավիրուսային վարակի դեմ պայքարում առկա դրական դինամիկան պահպանելու համար»,-ասված է նամակում:
 

--00—ՄՀ