Ոստիկանները բերման ենթարկեցին Յուրի Խաչատուրովի որդուն՝ Իգոր Խաչատուրովին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

հասարակական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Կառավարության բակում անհնազանդության ակցիա իրականացնելիս բերման ենթարկվեց նաեւ գեներալ Յուրի Խաչատուրովի որդին՝ Իգոր Խաչատուրովը։ Այս մասին հայտնում է mediaport տելեգրամյան ալիքը։

Նշենք, որ քաղաքացիներն այսօր փակել էին Կառավարության շենքի մուտքերը, իրավիճակը կտրուկ լարվել էր եւ ոստիկանները քաղաքացիների նկատմամբ բռնի ուժ կիրառելով՝ բերման էին ենթարկում։

--0--ԿԿ