Որպես անհետ կորած որոնվող 32-ամյա տղամարդը հայտնաբերվել է. նա գնացել էր Գորիս

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր 32-ամյա Գոռ Խաչատրյանը:

Ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 23-ին՝ ժամը 20:40-ին, Գոռ Խաչատրյանը հայտնաբերվել է Աճառյան փողոցում և ներկայացվել Ավանի բաժանմունք, որտեղ բացատրություն է տվել, որ դեկտեմբերի 13-ին՝ ժամը 18:00-ին, տնից դուրս է եկել և գնացել Գորիս քաղաք՝ ընկերներին տեսակցության:

--00—ԼՄ