Ադանայի Ինջիրլիք ավիաբազայում կործանված ԱԹՍ է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

Ինջիրլիք

ԱՄՆ-ի, Թուրքիայի ու ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերի կողմից օգտագործվող Ադանայի Ինջիրլիք ավիաբազայում հայտնաբերվել է կործանված անօդաչու թռչող սարք (ԱԹՍ): Այս մասին հայտնում է Ermenihaber-ը: Անհայտ ծագման այդ ԱԹՍ-ն գտնվել է Ինջիրլիքի 10-րդ վառելիքային բազայի տարածքում:  

Նշվում է, որ ոստիկանություն ներկայացված հաղորդումից հետո դեպքի վայր են ժամանել Ադանայի նահանգային ոստիկանության վարչության ահաբեկչության դեմ պայքարի ստորաբաժանումները, որոնք փորձաքննության են տարել հիշյալ ԱԹՍ-ն:

Նշենք, որ Թուրքիայի Ինջիրլիք ավիաբազան գտնվում է Ադանա քաղաքից 8կմ հեռավորության վրա: Այն Եվրոպայում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի արևելյան ռազմակայանն է:

--00--ԱԹ