Որոտանի տարածքից մի հատված անցնում է հակառակորդին. գյուղապետ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

Որոտան

Որոտանի տարածքից մի հատված անցնում է հակառակորդին: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում նշել է Որոտանի գյուղապետ Սուրիկ Օհանջանյանը: 

«Տարածքները, բնակելի շենքերը, օբյեկտները, որոնք մեր վարչական տարածքինն են, տալիս ենք Ադրբեջանին, մտնում են իրենց տարածք», - ասել է նա:

Օհանջանյանը նշել է.

«20 տարուց ավելի է՝ աշխատում եմ ղեկավարությունում ու գիտեմ՝ դա մեր վարչական տարածքն է, բայց տալիս են իրենց»:

Հիշեցնենք, որ Շուռնուխի մի թաղամաս՝ 11 տուն, նույնպես անցնում է Ադրբեջանին:

--00--ԱԹ