Moderna-ն գնահատել Է իր պատվաստանյութի արդյունավետությունը COVID-19-ի նոր հիմնամանրԷի դեմ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

մոդերնա

Moderna պատվաստանյութն արդյունավետ Է Մեծ Բրիտանիայում հայտնաբերված կորոնավիրուսի մուտացիայի դեմ, բայց անցկացվելու են լրացուցիչ փորձարկումներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ընկերությունը հաղորդել Է դեկտեմբերի 23-ին:

«Չնայած այն բանին, որ մենք պլանավորում ենք լրացուցիչ թեստեր անցկացնել ցանկացած հիմնամանրԷի դեմ պատվաստանյութի ազդեցությունը հաստատելու համար, պոտենցիալ կերպով հակամարմինները չեզոքացնող լայն սպեկտրը մեզ վստահություն Է տալիս, որ մեր պատվաստանյութը նույնպես կարող Է խթանել դրանց նկատմամբ (նոր հիմնամանրԷների) հակամարմինների մշակմանը»,-ասվում Է ընկերության հայտարարության մեջ: Ավելի վաղ հայտնի Է դարձել Մեծ Բրիտանիայում SARS-CoV-2 կորոնավիրուսի նոր մուտացիայի հայտնաբերման մասին:

Դեկտեմբերի 19-ին Բրիտանիայում շնչուղիների նոր եւ առաջացող վիրուսային սպառնալիքների գծով կոնսուլտացիաների խորհուրդը հաստատել Է, որ երկրում հայտնաբերված կորոնավիրուսի տարբերակը տարածվում Է մեծ արագությամբ եւ բնակչությունից Էլ ավելի մեծ զգուշություն Է պահանջում: Թեեւ վիրուսի նոր տարբերակը, ըստ նախնական գնահատումների, կարող Է 70 տոկոսով ավելի վարակիչ լինել սովորականից, առայժմ ոչ մի բան չի վկայում այն մասին, որ դա ավելի վտանգավոր Է մահացության կամ հոսպիտալարցման տեսակետից: Մի շարք երկրներ այդ նորության ֆոնին հայտարարել են Բրիտանիայի հետ ավիահաղորդակցության դադարեցման մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

--00--ԱԹ