Անավարտ պատերազմ. բիսեքսուալ քաղաքականություն

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

նկար

«... բա գաս, խավար, վտանգներով լեցուն միջնադարով գաս, հասնես 20-րդ՝ լուսավոր դարի շեմին, ու կոտորվե՞ս… Բա հիմա գաս, գաս, հասնես երրորդ հազարամյակի շեմին ու քո 2000 տարվա փորձից մի դաս չքաղե՞ս։

Այդ 20 դարերի ոչ մի հատվածում, ոչ մի ճակատագրական պահի չկարողանա՞ս մի քայլ ետ կանգնել ժամանակին, մի դաշնակից ավելացնելով՝ մի թշնամի պակասեցնես, մի վիրավորանք կուլ տաս, որ հետևյալ 100 տարին չմեռնես ամոթից, մի զոհ տաս՝ 1000-ը խնայես, մի գյուղ տաս՝ 1000-ը պահպանելու համար։ Բա այսքան պարտություն կրես ու հաղթել չսովորե՞ս։ Պարտվելը ի՞նչ է, որ պարտվել չսովորես և ամեն պարտություն վերածես արհավիրքի...»։

Հրանտ Մաթևոսյան

 

Եվ ուրեմն Նիկոլը չի ուզում հեռանալ՝ օգտվելով փակվող հումանիտար միջանցքից և այդպիսով տալով հանրապետությանը մեկ ժամ շուտ իր տուրբուլենտության փուլը մտնելու ու կայունացնելու հնարավորություն։ Ավելին, Փաշինյանը գրոհով վերցրեց Եռաբլուրը՝ գլխավորելով բորոտների թափորը՝ շրջապատված կավատամիտ և հարճատեսակ զանգվածով։ Սա ակցիա֊քայլ էր՝ ուղղված ևս մեկ խորհրդանիշ ոտնակոխ անելու և սադրանքի ձևով հանրային պառակտումը խորացնելու։

Նա այն գործիչն է, որն ինքն իրեն հռչակեց որպես փրկության ջահակիր, բայց դարձավ Հայաստանի խավարման մարմնավորումը։ Նիկոլը Հերոստրատոսի հոգեբանական ժառանգն է, ում կառավարող գոյությունը պատճառեց անհամեմատելի մեծ աղետ, քան ունենք անտիկ պատմության մեջ Եփեսոս քաղաքում։

Այսպիսով ազգային֊համազգային մղձավանջը շարունակվում է՝ խորանալով և սպառնալով Հայաստանի պետականության գոյությանը, հայ ժողովրդի բնօրրանում ապրելու շարունակությանը։

Նիկոլն այնքան անհետաքրքիր ու պրիմիտիվ է, որ նրա հոգեբանական դիմանկարը կազմելը ոչ թե անիմաստ զբաղմունք է, այլ ոչ պատվաբեր։ Հարցն այն է, թե դասալիքների կեղծապետ ու ցելլոֆան֊զանգվածի վարչապետ Փաշինյանը դրսի կամ ներսի ինչ֊որ ուժերի ձեռքի գործիք֊կամակատա՞րն էր, թե՞ ինքնուրույն գործող անձ, որի գործողությունները բերեցին հանրության և ժողովրդի դեգրադացմանը, պետության կազմաքանդմանը և համահայկական ամենաստորացուցիչ պարտությանն ու ռեգիոնում ուժերի դասավորվածության և քարտեզի փոփոխմանը։ Երրորդը տրված չէ, և մենք հակված ենք կանգնելու երկրորդ տարբերակի վրա։

Նիկոլի տեսակը շատ է. էությամբ՝ թշվառ, ձևով՝ ագրեսիվ, անհիմն ամբիցիոզ ու թերարժեքության բարդույթով տառապող, համառ, բայց ոչ ֆանատիկ (դրա համար գաղափարակիր պետք է լինել), ոչ թե համարձակ, այլ հիստերիկ, ուղեղազուրկ ու բարոյազուրկ պլեբեյներին շատ հաճելի (նույն մսից և արյունից են), կառուցող ու պաշտպանող արժեքներին դեմ՝ նորի ու լավի արտադրությանը անընդունակ, ինքը՝ թույլ, բայց ուժեղներին՝ ատող։ Եվ այս ցանկը կարելի անվերջ շարունակել, սակայն այստեղ կանգնենք՝ ֆիքսելով՝ այս տեսակի հետ չեն աշխատում, համագործակցում, բանակցում կամ պայմանավորվում, քանի որ զուրկ է տարրական տղամարդկային հատկություններից և ընդունակ չէ խոսքը պահել։ Հանրային ակտիվություն ունեցող նման արարածներին հետևում են՝ վտանգները չեզոքացնելով, որպեսզի իրենց գործունեության մեջ հասնեն գագաթին և որդերի բանակ հավաքեն՝ այդ պահից սկսած ամեն ինչի քանդելը ժամանակի հարց է դառնում։ Այսինքն՝ նիկոլատեսակներին պետք է ուղղակի հնարավորություն տալ, մնացածը նրանք կանեն՝ ոնց պետք է` ի վնաս իրենց տեղանքում ու տեսադաշտում գտնվող ամեն ինչին և բոլորին ու հօգուտ թշնամյաց և հետաքրքրվող ուժերի։

Հիմա արհավիրքը ամբողջական աղետի է վերածվում, որովհետև իր մշտական վախերի գերի Նիկոլը փակուղում է ու կախվածության մեջ է մի բանից, որը իրենից կախված չէ։ Նրա ոչ թե կյանքն, այլ գոյությունը կառչած է օտարներից` իրեն արհամարհող ու օգտագործող։ Քամելու են մինչև վերջ՝ ի շահ իրենց, ի վնաս հայկական պետականությանը։

Հիմա Նիկոլը սեռական բնույթի երկդիմի վարքագիծ ունի` վարում է բիսեքսուալ քաղաքականություն. տրվելով փորձում է բավարարել դրսին ու վստահություն ներշնչել ներսում՝ «ժեխին»։ Ապարդյուն։

Շանս չեն տալու։

Չեն տալու, որովհետև հեղափոխություն ու հպարտություն խաղացող դատարկ դուրսպրծուկին չեն ներելու այն մարմնաշարժությունը, որը մարտահրավեր էր՝ նետված բոլոր խաղացողներին ու հաստատված կարգերին։

Մենք գործ ունենք մի անձի հետ, ում սեփական փառամոլությունն ուղիղ հակադարձում է պետական շահին, և որի անսխալականության անհիմն կոմպլեքսը վտանգ է պետության անվտանգության համար։

Ի՞նչ անել Փաշինյանին հեռացնելու համար։

Ի՞նչ անել պետականությունը պահպանելու համար։

Այս երկու դոմինանտ հարցերը ունեն պատասխաններ, բայց չի երևում իրականացման վստահություն ներշնչող գործընթացը։

Իհարկե, Վազեն Մանուկյանով քաղաքական միտքը և Ռոբերտ Քոչարյանով ուժի գործոնը (չմոռանանք 1998 թվականի նոյեմբերի 21֊ին Դավիթ Վարդանյանի տանը տեղի ունեցած գիշերային հանդիպման մասին) շատանում են քաղաքականության մեջ, բայց խայտաբղետ այս երթակամ ու վրանադիր 17֊անոցի մեջ քիչ չեն անընդունելի, անվստահելի և վտանգավոր տարրերը։ Նրանց ակտիվության մեծացումը ուղիղ համեմատական է այս պահին ոչ ոքի չընդունող քաղաքացիների ամենամեծ քանակի շատացմանը և Նիկոլի կողքը եղածների ամրապնդմանը։

Գանք մյուս դեմքերին։

Լևոն Տեր֊Պետրոսյանը վերջնականապես և անշրջելիորեն ճիշտ դուրս եկավ։ Նրա խորը վերլուծությունները և ճշգրիտ կանխատեսումները նրան է՛լ ավելի ամրապնդեցին պատմության բարձրագույն պատվանդանի վրա։ Իհարկե, Տեր֊Պետրոսյանը միջազգային մասշտաբի քաղաքական խոշոր գործիչ է` բարձր մտավոր և կամային ունակությունների տեր խարիզմատիկ առաջնորդ, որ տիրապետում է յուրահատուկ խորաթափանցության, լայն աշխարհընկալման և հսկայական փորձի, բայց այս պահին հիմնադիր պրեզիդենտի կողմից մոտ ապագայում կատարվելիք գործողությունների մասին ոչինչ հայտնի չէ։ Համենայնդեպս, վստահորեն կարող ենք պնդել, որ առաջին նախագահը երբեք չի գնա արկածախնդրության կամ քայլերի, որոնք կարող են վտանգել պետության անվտանգությունն ու հարատևությունը։

Կա Սերժ Սարգսյանի անհատապես չերևացող, բայց ստրուկտուրալ ակնհայտ ներուժը։

Այլ ուժերի ուժը բավարար չէ մեծածավալ գործողությունների համար և դեռ չեն սկսվել ռեկրուտիզացիան, վերադասավորումները, նոր միավորումները։ Դա լինելու բան է մոտ ապագայում, քանի որ դաշտը ոչ միայն քանդված է, այլև այրվում է։

Արձանագրենք, որ այսօր բարոյական իրավունքի և արդար պահանջի տերը Լևոն Տեր֊Պետրոսյանն է։

Իրավիճակը կարող է իր ձևով հաջողության հասնելու դեպքում կարգավորել (ճնշմամբ) Քոչարյանը։

Սերժ Սարգսյանը պայքարում է այն բանի համար, որ, առանց իրեն հաշվի առնելու, ոչինչ չի կարող իրականանալ։

Երեք նախագահները՝ գումարած Արկադի Ղուկասյան և Բակո Սահակյան, շանս տվեցին Նիկոլին միանալու և համատեղ կիսելու ստեղծված պատերազմական իրավիճակը ու կասեցնելու համահայկական աղետի շարունակումը, բայց Փաշինյանի քաղաքական բոբիկությունը, հիվանդագին պոպուլիզմը և անհիմն փառասիրությունը վիժեցրին այս հնարավորությունը։

Փաստենք, որ բոլոր խաղի մեջ են, եթե, իհարկե, խաղ կարելի է համարել մի վիճակ, որում խոսքը պետության լինելիության մասին է։

Այն, որ Փաշինյանը քաղաքական դիակ է, քաղաքագիտական դասագրքային ճշմարտություն է. խնդիրն այն է, թե ո՞վ և ինչպե՞ս գարշահոտ լեշը կհանձնի պատմության հողին (կամ աղբանոցին)։ Առանց սրա՝ չի լինի ոչինչ։ Մահաբեր պարտության սիմվոլը, թշնամու առջև հայկական դարպասներ բացողը պետք է տեղ չունենա հանրային կյանքում, լինի օրինակ նրա, թե ինչպիսին պետք է չլինել, կնքվի որպես անդառնալի մերժված։

Հիմա խոսել ապագայից ու զարգացումից ապարդյուն գործ է, քանի որ Հայաստանն ազատ անկնման մեջ է և նույնիսկ չի մտել տուրբուլենտության փուլ։ Պետությունը դեռ պիտի հասնի զրոյական կետի, որի վրա կառուցի «պլյուս մեկ» առաջընթացը։

Իրավիճակը կարող է շտկել ԵՐՐՈՐԴ ՈՒԺԸ` հիմա դեռ չհավաքված, չձևավորված, բայց գիտակցաբար կամ ենթագիտակցորեն բոլորի կողմից սպասելի։ Աշխատանքը և նրբություն և վճռականություն է պահանջում։ Եվ այ հիմա բոլորս մեղավոր կլինենք, եթե ամեն մեկս մեր ձեռքի մոմը չվառենք, լույսի տարածող չդառնանք ու մեզ վստահված ժամանակն ու պետությունը թողնենք խավարի մեջ կամ ուրիշի ձեռքերի հույսին։

Վազգեն կասեր. «Մտածեք այս երկրի մասին»։

 

Ռուբեն Վարդանյան

պատմաբան, հրապարակախոս

--00—ԼՄ