Ժողովրդի համար ու ժողովրդի անունից հայտարարություններ անող վարչապետը վախենում է ժողովրդից

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

«Սյունեցիները վրդովված են, որ տներից կարող են իրենց հանել, իսկ կառավարությունը ոչինչ չի անում:  Իշխանությունը սյունեցու թիկունքը պահելու համար ռեալ քայլեր չի ձեռնարկում»,- 24News-ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը։ Նա իր թիմակիցների հետ օրեր առաջ Սյունիք էր մեկնել՝ տեղում ծանոթանալու սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներին:

Խոսելով վարչապետի հրաժարականի պահանջով իրականացվող անհնազանդության ակցիաներից՝ պատգամավորը տարակուսեց, այն է՝ եթե Փաշինյանը վստահորեն հայտնում է, որ ժողովրդի մեջ դուրս գալու խնդիր չունի, ապա ինչո՞ւ չի հանդիպում, չի զրուցում բողոքող մարդկանց հետ: «Տպավորություն է, որ  ժողովրդի համար ու ժողովրդի անունից հայտարարություններ անող վարչապետը վախենում է ժողովրդից»,- մեկնաբանեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ